Հասարակություն 

Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, թե իր խնամի Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են

analitik.am

Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, թե իր խնամի Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները թիրախավորված են:

Լրագրողների հետ զրույցում Սուքիասյանը նշեց` եթե ուզում ենք իրավական պետություն դառնալ, կապ չունի թե ում ընկերություններն են` Ծառուկանի, թե Սուքիասյանի, պետք է այդ ճանապարհն անցնել. «Ես չեմ տեսնում, թե թիրախավորված են: Հայաստանում բոլոր կազմակերպությունները պետք է հավասար լինեն, պետական մարմինները պետք է կարողանան ստուգել, այդ կազմակերպությունը պետության նկատմամբ իր պարտավորությունները կատարել է, թե` ոչ: Ում կազմակերպությունն ուզում է, թող լինի»:

Նույն շարքից