Հասարակություն 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենք հանձնել ՀՊՏՀ խնդիրների վերաբերյալ փաթեթը

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, մեր նախաձեռնության անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնեցին բազմաթիվ ուսանողների և այլ շահառուների արդարացի պահանջը ներկայացնող փաթեթը, քանի որ վերջիններիս կողմից բարձրաձայնած խնդիրն արդեն տևական ժամանակ է մնում է անարձագանք, իսկ պաշտոնական ընթացակարգերով ուղարկված նամակները երկար ժամանակ է պատասխան չեն ստանում:

Լիահույս ենք, որ ստորագրությունների փաթեթը, որը հանձնեցինք անվտանգության աշխատակիցներին, նույնպես կհասնի վարչապետին: Համոզված ենք, որ այս անգամ արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տա:

ՀՊՏՀ ուսանողներ

Նույն շարքից