Հասարակություն 

Սասուն Խաչատրյանը լռում է Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին

analitik.am

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համամիտ չէ այն մտքի հետ, որ իր ղեկավարած կառույցը ստվերում է «Երևի լավ չեք հետևում»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Խաչատրյանը հայտարարել է, որ նորություններ կան ու կլինեն. «Եթե մեր լրահոսին հետևեք, կտեսնեք, նորություններ կլինեն կոռուպցիոն գործերով: Չասեմ, թե ում հետ կապված»:

ՀՔԾ պետը տեղյակ չէ հայտնի գաղտնալսման գործից: Նա միայն նշել է, որ քննություն է ընթանում ու չի կարող որևէ բան ասել:

Խաչատրյանն անպատասխան է թողել նաև Վանեցյանի պաշտոնանկության մասին հարցը, ինչպես նաև խոսակցությունները, որ շուտով պաշտոնանկ է լինելու նաև ինքը:

Նույն շարքից