Քաղաքականություն Միջազգային 

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ

Անկարան պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան մտադիր չէ աչք փակել այն բանի վրա, որ ԱՄՆ-ն աջակցում է YPG/PKK-ի ահաբեկիչներին»,-ասել է Էրդողանը:

Էրդողանն ահաբեկչական խմբավորում է անվանել նաև «Սիրիական դեմոկրատական ուժերին»:

Reuters-ը հայտնում է, որ Սիրիայում հնարավոր թուրքական օպերացիան լինելու է Թուրքիայի հետ սահմանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից