Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը չհասցրեց խորհուրդներ տալ. Նոր որոշում է ստորագրվել

analitik.am

Սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանը վարչապետ Փաշինյանի առաջարկով ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվեց Ոստիկանապետի պաշտոնից:

Մի քանի ժամ անց Օսիպյանը, ում աշխատանքից վարչապետ Փաշինյանը դժգոհ է եղել, նույն վարչապետի կողմից նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական:

Եվ մի քանի ժամ անց Փաշինյանը մեկ այլ որոշում է ստորագրել` Օսիպյանին տրամադրելով արձակուրդ:

Նախկին ոստիկանապետը չվճարվող արձակուրդում կլինի մինչև հոկտեմբերի 2-ը և միայն վերադառնալուց հետո կկարողանա խորհուրդներ տալ վարչապետին:

Նույն շարքից