Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանն ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ

analitik.am

Ես Նիկոլ Փաշինյանի մոտ տեսնում եմ խորացող, այսպես ասած, հետապնդման և դավադրությունների տեսությունների համարժեք որոշակի հոգեբանական նոր վիճակ, այդ թվում` գուցե արտաքին քաղաքականության համատեքստում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը․ «Ես տեսնում եմ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ռիսկ, ինչն իհարկե մտահոգիչ է այն քաղաքացիների համար, որոնք հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունները մեր ռազմավարական անվտանգային համակարգի մեջ ունեն հենասյունային նշնակաություն»։

Հարցին, ի վերջո ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը, Աշոտյանը պատասխանել է, որ հրապարակային կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ համընկնի համարժեք արտաքին և ներքաղաքական միջավայրի հետ․ «Սերժ Սարգսյանն ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ։ Նա շատ ասելիք ունի, և այդ ասելիքը պատեհ պահի լրատվականների շնորհիվ հասանելի կլինի մեր ժողովրդի համար։ Իսկ Սերժ Սարգսյանի լռությունը առհասարակ այսօր շատ ավելի խոսուն է, քան վարչապետի կողմից հրահրված քաղաքական աղմուկը, որի ականատեսն օրը մի քանի անգամ լինում ենք»։

 

Նույն շարքից