Հասարակություն 

Լիճք գյուղի մոտակայքում այրվում է մոտ 8 հա անտառածածկ տարածք (թարմացված)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին:

Այրվում է մոտ 8 հա անտառածածկ և մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից