Հասարակություն 

Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը. Լավրովը շնորհավորել է Մնացականյանին

ՀՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Զոհրաբ Հրաչյայի,

Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ուրախալի է, որ դարավոր բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում են: Մեր երկրները արդյունավետ համագործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում:

Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը, ամրապնդելու արտաքին քաղաքական համակարգումը` ի նպաստ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների, խաղաղության և անվտանգության օգտին:

Ձեզ և ամբողջ Ձեր կոլեկտիվին մաղթում եմ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից