Միջազգային Քաղաքականություն 

Ընդհանրապես ո՞ւմ է մտահոգում Ուկրաինան

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում Վաշինգտոնի գործողություններն անիմաստ են և վրդովեցնում են Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Washington Post թերթին:

Ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ բազմիցս քննարկել է Թրամփի հետ այդ թեման․ «Նախագահի դիրքորոշումը, փաստորեն, այն է, թե անհրաժեշտ է գիտակցել, որ Ռուսաստանը պետք է լինի մեր ընկերը, և ընդհանրապես ո՞ւմ է մտահոգում Ուկրաինան»,-իր զրուցակցին մեջբերում է թերթը։

Նյութում ասվում է նաև, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է Վաշինգտոնում իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման համար հատուկ ամսաթիվ սահմանել: Միևնույն ժամանակ, Թրամփի օգնականները պնդում են այդ բանակցությունների անցկացմանը։

Նույն շարքից