Հասարակություն 

Դուք սա կերե՞լ եք․ Պուտինը անհարմար վիճակի մեջ է դրել Պաշտպանության նախարարին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հյուրասիրել է թարմ հաց և խտացրած կաթ: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահը ներկա է գտնվել Օրենբուրգի շրջանում կայացած «Կենտրոն 2019» զորավարժություններին։

Շոյգուն Պուտինին առաջարկել է մի կտոր սպիտակ հաց, որից հետո Պուտինը հարցրել է․ «Դուք սա կերե՞լ եք»:

Նախարարը դրական պատասխան է տվել և հավելել, որ «ողջ ու առողջ» է:

Այնուհետև Շոյգուն երկրի ղեկավարին ցույց է տվել խտացրած կաթը, մեղրը, մուրաբաները և խոտաբույսերով թեյը: Պուտինը կտրել է մի կտոր հացը և կիսվել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ։

Նույն շարքից