Հասարակություն 

ԱԻՆ-ը` Արթուր Աբրահամի «BMW X6»-ի մասնակցությամբ վթարի մասին

analitik.am

Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչ Հ., ծնված 1992 թ.) բախվել է կայանած «Renault» և «BMW X6» (վարորդ՝ Ավետիք Ա.) մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոց է դիմել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ Էդգար Փ.-ն (ծնված 1995 թ.):

Փրկարարները փակել են «Mercedes E» և «Renault» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Նույն շարքից