Հասարակություն 

Տաջիկստանում հարձակվել են ռուսաստանցի զինվորականների վրա

analitik.am

Տաջիկստանում երկու ռուսաստանցի զինվորական է վիրավորվել հոգեկան շեղումներ ունեցող տղամարդու հարձակման արդյունքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Միջադեպի պահին զինվորականները չեն եղել բազայում, դեպքը տեղի է ունեցել Բոխտար քաղաքում, որտեղ տեղակայված է 201-րդ ռազմաբազան:
Գործակալությունը հայտնում է, որ հարձակվողը դանակի հարվածներ է հասցրել զինվորականներին, որոնց արագ տեղափոխել են Դուշանբե:

Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

Նույն շարքից