Հասարակություն 

Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 6 քմ թիթեղ և սահմանազատել տարածքը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քամուց պոկվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  Բուլվարային թաղամասի թիվ 3 շենքի տանիքի մի մասը, իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 6 քմ թիթեղ և սահմանազատել տարածքը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից