ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել բարերից մեկում, ինչի արդյունքում առնվազն 2 զոհ ու 8 վիրավոր կա: Այս մասին հայտնում է Fox News-ը` հղում անելով շրջանի շերիֆին:
Երկու զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորներից 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել:
Միջադեպի պահին բարում մեծ թվով մարդիկ են եղել: