Իրավական Հասարակություն 

Պատրաստ է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը

analitik.am

Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Այս տոնական օրը յուրաքանչյուրս յուրովի է նշում։ Օրինակ՝ մենք՝ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խումբը, վերջապես ավարտեցինք շուրջ տասը տարվա աշխատանքը և պայմանավորվածության համաձայն՝ Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը (որը պարունակում է տասնյակ ու տասնյակ սկզբունքորեն նոր լուծումներ)։

Չորս մասնագետից կազմված մեր խումբը ձևավորվել է դեռ 2009-ին՝ նախարար Գևորգ Դանիելյանի օրոք։ Յոթ նախարար է փոխվել ու շատ ջրեր են հոսել, իսկ մեր խումբը, անփոփոխ կազմով նորից լիազորվելով նախարար Արտակ Զեյնալյանի կողմից, ահա այս տոնական օրով ավարտում է շուրջ 400 խիտ մասնագիտական էջ կազմող փաստաթղթի վրա աշխատանքը։ Հուսով ենք՝ առաջիկայում կունենանք արդյունավետ ու բովանդակային հանրային լսումներ, տարբեր ձևաչափով այլ քննարկումներ, և սեղմ ժամկետներում նախագիծը կընդունվի՝ ապահովելով քրեական դատավարությունում հանրային ու մասնավոր շահերի որակապես նոր, ավելի արդարացի հավասարակշռություն»:

Նույն շարքից