Հասարակություն Պատահարներ 

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա վիրավոր

analitik.am

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ դեպի Գավառ տանող հատվածի մոտակայքում, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Էդիսոն Հ.-ին ծնված 1990թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից