ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է ռուսական իշխանություններին «Եհովայի վկաներ»-ից 6 հոգու դատապարտելու համար։ Այս կազմակերպությունը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և գործունեությունն արգելված է։
Lenta.ru- ի փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հարգի իր քաղաքացիների կրոնական հայացքները և դադարեցնի «Եհովայի վկաներին» էքստրեմիզմում մեղադրելը։
Խոսքն այն մասին է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության 6 անդամներ Սարատովում ձերբակալվել են և մեղադրվում են «ատելություն և թշնամություն հրահրելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու» մեջ։
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը ՌԴ-ում ծայրահեղական է ճանաչվել 2017թ, ապրիլին։ Նրա գործունեությունը Ռուսաստանում արգելված է։ ՌԴ-ում այս աղանդին հարում են մոտ 175 հազար մարդ։