Հասարակություն Պատահարներ 

Արարատի մարզում ընկերոջ բանակի քեֆի օրն ավտովթարից տուժած 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

analitik.am

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Վռամ Հովհաննիսյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում՝ երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթարկվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:

Նույն շարքից