Հասարակություն Պատահարներ 

Լոռու մարզում Volkswagen-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի հետնամասի մեջ.Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են Volkswagen Polo մակնիշի 35 DP 635 համարանիշի և ЗИЛ 4331 մակնիշի 02 Լ 733 համարանիշի մեկ այլ ЗИЛ-ին կցված բեռնատարը:

SHAMSHYAN.COM-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նույն շարքից