Սպորտ Հասարակություն 

Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման ընթացքում Անդրանիկը գլխավերևում պահեց 168 կգ-անոց ծանրաձողը, այնուհետ չկարողացավ երկու մոտեցմամբ բարձրացնել 172 կգ:

Հայ ծանրորդը նվաճեց միայն փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունը Անդրանիկ Կարապետյանի համար տխուր ավարտ ունեցավ: Հայ ծանրորդը տապալեց բոլոր երեք մոտեցումներն էլ՝ չբարձրացնելով 195 կգ-ը: Արդյունքում Կարապետյանը երկամարտում զրո ստացավ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից