Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ՝ արագ սննդի վաճառակետում․ ԱԻՆ

analitik.am

ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 09:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի վաճառակետում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:10-ին, մարվել՝ 10:30-ին:

Մասամբ այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Նույն շարքից