Հասարակություն Սպորտ 

«Ռոման» 10 հոգով հաղթեց «Բոլոնիային»

analitik.am

Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց «Բոլոնիային»:

49-րդ րոպեին հռոմեացիների սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը  տուգանային հարվածով առաջ է մղել իր թիմին: 5 րոպե անց տան տերերը 11 մետրանոց հարվածով հավասարեցրել են հանդիպման հաշիվը: Հանդիպման վերջում Էդին Ջեկոն հաղթանակ է պարգևել «Ռոմային»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 87-րդ րոպեին: 4-րդ տուրից հետո «Ռոման» 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Նույն շարքից