Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանի արածն անարգանք է ուսադիրների և Զինված ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը բացում է փակագծերը

analitik.am

Արթուր Վանեցյանը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ՝ լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար: Այս մասին ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեc ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարության այն հատվածի մասին, որում խոսվում է սպայի պատվին մասին:

Փաշինյանի խոսքերով, վերոնշյալից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա:

Վարչապետը հայտարարեց, որ դա պետք է հետաքննվի. «Ես չեմ իմացել, որ դա հրապարակվել է ԱԱԾ կայքում: Հետո եմ իմացել: Հետո հայտարարությունը հանել են, բա ի՞նչ պետք է անեին: Բա հո չէր մնալու: Ինձ թվացել է, որ հրամանագրի ստորագումից հետո է այդ հայտարարությունն արվել:

Սպան այդպիսի բան անի՞, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Այդպիսի բան վերջին անգամ արել են 91 թվականին պուչիստները: Նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չէ և նոր Հայաստանն էլ այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ: Դա անրագանք է ՀՀ ԶՈՒ-ի նկատմամբ: Ես ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունն այս երևույթին իր գնահատականը տվել է»:

Նույն շարքից