Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:

Այս օրերին Էրդողանը գտնվում է Նյոր Յորքում, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 74-րդ գագաթնաժողովին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին մեղադրել էր ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Նույն շարքից