Միջազգային Քաղաքականություն 

Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են

analitik.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը:

Աղբյուրը փոխանցել է, որ հանդիպումը տեղի է ունենալու տեղի ժամանակով ժամը 10:40-ին, ՄԱԿ-ի շտաբ բնակարանում: Օրակարգի մասին դեռ որևէ բան չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանը բացվեց սեպտեմբերի 17-ին:

Նույն շարքից