Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է տեսանյութը, թե ինչպես են Ռուսաստանում մարտական մեքենաներն ընկնում 1,5 կմ բարձրությունից

Օրենբուրգում ՌԴ ՊՆ «Կենտրոն-2019» զորավարժությունների ժամանակ երկու մարտական մեքենա է կործանվել: Ռուսական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ մարտական մեքենաներն ընկել են 1,5 կմ բարձրությունից:

Նախատեսված պլանի համաձայն, մարտական մեքենաները պետք է ИЛ-76 օդանավից ցած նետվեին և օդապարիկների օգնությամբ վայրէջք կատարեին: Սակայն օդապարիկները չեն բացվել, ինչի արդյունքում, մեքենաները բարձրությունից ընկել են: Արդյունքում 5 զինվորական է տուժել, նրանք հոսպիտալացվել են:

Նախնական տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել զինվորականների պատճառով: Բանն այն է, որ մարտական մեքենաները պետք է օդապարիկներով իջեցվեն, երբ քամու մաքսիմալ արագությունը հասնում է 8 մ/վ-ի, սակայն այդ պահին քամու արագությունը եղել է 15 մ/վ:

 

Նույն շարքից