Հասարակություն 

Հերքում են

Հարգելի analitik.am,

20.09.2019 թվականին  կայքում հրապարակվել է մի նյութ, որի հետ կապված«Հրազդանի ԲԿ» -ի տնօրինությունը հարկ է համարում ներկայացնել  պարզաբանում և պահանջել հերքում։

2017 թվականի նոյեմբերի 6-ից ստանձնել եմ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պարտականությունը։

Նշեմ,որ ի սկզբանե, հաստիքները և աշխատավարձերը եղել են անհամեմատ ուռճացված և շատ բարձր:

Կոտայքի մարզպետարանի կողմից ներքին աուդիտի կատարած վերլուծական ստուգումների արդյունքում արձանագրվել են բոլոր թերությունները և խախտումները՝ կապված բժշկական կենտրոնի գործունեության հետ:

Ուստի մշակվել է  «առողջացման» պլան, ըստ որի, հաստիքացուցակը կազմվել է ՝ համաձայն ՀՀ Կառավարության 1936-Ն հրամանի, իսկ աշխատավարձերի հաշվարկները կատարվել են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամաններ:

Վերոնշյալ պլանը ներկայացվել է Կոտայքի մարզպետի հաստատմանը:

Նշեմ ,որ «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ -ում ՀՀ նախարարի հրամաններով բոլոր նախատեսված աշխատավարձերի բարձրացումները կատարվել են:

Դեռ ավելին, եթե նախկինում բժիշկը և բուժքույրը ստացել են չնչին աշխատավարձ, ապա ներկայումս  ընտանեկան բժիշկը և բուժքույրը ստանում են բավականին բարձր աշխատավարձեր,իսկ վճարովի ծառայություններից ստացված եկամուտից խրախուսական բոնուսներ են ստանում վճարովի ծառայություն իրականացրած բուժաշխատողները:

Գիշերային հերթափոխով աշխատանքի վարձատրությունը կատարվում է ՝համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի:

Աշխատողները ոչ միայն վարձատրվում են, այլ նաև ստանում են հավելում 30 տոկոսի չափով:

Այն փաստը, որ կրճատվում է 100 աշխատող, բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

Ձեր կողմից փաստած կենտրոնի աշխատակիցը՝ Արմեն Մելքոնյանը ,որը որևէ ազգակցական կապ չունի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, աշխատում է որպես տեխնիկական բաժնի պատասխանատու և իրականացնում է տնօրենի կողմից իրեն վերապահված հանձնարարությունները։

Որքանով  է ճիշտ և նպատակային կատարում իր աշխատանքը, դա կարող է հաստատել կամ հերքել  միայն տնօրենը:

Արմեն Մելքոնյանի աշխատավարձի մասին տեղեկատվություն տարածելը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 136 հոդվածի ՝ անձնական տվյալների մշակման և պաշտպանման՝ սույն օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով,խախտող անձը ՝օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:

Միայն կարող եմ հաստատել, որ նրա աշխատավարձը անհամեմատ ցածր է նշված գումարից: Բարեփոխումների ճանապարհին գործավարությունը քաղաքակիրթ ձևով անցկացնելու համար աշխատակիցների մուտքն ու ելքը վերահսկելու և աշխատաժամանակը հաշվարկելու համար ձեռք են բերվել վերահսկող սարքեր, որոնց համար բժշկական կենտրոնը վճարում է 100.000 դրամ ամսական և միայն 1 տարի:

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 7 հոդվածի՝ արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող տեղեկատվություն տարածելը: Մարդու անձնական կյանքը /այդ թվում պատիվը, բարի համբավը և մասնագիտական արժանապատվությունը / դրանք արժեքներ են , որոնք պաշտպանվում են ինչպես ՀՀ Սահմանդրությամբ` այդ թվում 42-րդ հոդվածի 3-րդ մասի կոնտեքստում, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի կոնտեքստում: Վ

երը նշված օրենքի 9 հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասախանատվություն: Ուստի նման միջոց է առայժմ հանդիսանում նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականցնող անձի կողմից իրավունքները խախտված  անձի պահանջով, իր իրավունքը խախտող փաստացի անճշտությունները, զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջ ներկայացնելը:

Ուստի ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ձեզ օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հերքում հրապարակել 20.09.2019 թվականին Ձեր կողմից տարածած տեղեկությունների վերաբերյալ, բժշկական կենտրոնի համբավը արատավորելու համար և զրպարտչական նյութը հեռացնել կայքից :

Հարգանքով՝ տնօրեն Լիլիա Կարապետյան

Նույն շարքից