ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և ԵՄ այլ երկրներ պետք է ավելի շատ գումար հատկացնեն Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնում է Լայֆը։
«Գերմանիան, Ֆրանսիան և ԵՄ մյուս երկրները պետք է ավելի շատ ծախսեն Ուկրաինային օգնելու համար։ Այժմ նրանք ավելի քիչ գումար են հատկացնում, քան Միացյալ Նահանգները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ամերիկայի առաջնորդը։