Հասարակություն 

Ճապկուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ճապկուտ գյուղի «Տանձուտ» կոչվող տարածքում:

Այրվում է մոտ 30 հա  խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին։

Մթության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից