Հասարակություն 

Ռուսական լրատվամիջոցը` հայ աղջկա մասին, ում աչքերից բյուրեղներ են թափվում

Հայ աղջկա հիվանդությունը կարող էր առաջանալ վարակի կամ ժառանգականության պատճառով: Այս մասին հինգերորդ ալիքին հայտնել է ակնաբույժ Տատյանա Շիլովան, փոխանցում է Life-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել 22-ամյա հայ աղջկա Սաթենիկ Ղազարյանի մասին, որի աչքերից բյուրեղներ են թափվում։

Երկրի Առողջապահության նախարարությունը որոշել է խորհրդակցություն հրավիրել՝ հիվանդին բուժելու մեթոդները մշակելու համար:

«Արցունքը կենսաբանական հեղուկ է, որը նման է արյան կազմին, հետևաբար, որոշակի իրավիճակներում՝ աչքերի և օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունները դրա կազմի մեջ կարող են խախտումներ առաջացնել»,-նշել է բժիշկը:

Ըստ բժշկի՝ հայ աղջկա դեպքը հազվադեպ է, բայց եզակի չէ:

Ակնաբույժը նշել է, որ բյուրեղները կարող են հայտնվել ոչ միայն աչքի լորձաթաղանթում, այլև լյարդի և երիկամների մեջ:

Նույն շարքից