Քաղաքական Միջազգային 

Չին-ռուսական համապարփակ ռազմավարական համագործակցությունը հասել է աննախադեպ բարձր մակարդակի. Վան Ի

Չինաստանի իշխանությունները պատրաստ են բոլոր ոլորտներում զարգացնել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Վան Ին, որի մեկնաբանությունը պետության հիմնադրման 70-ամյակի նախօրեին ՝ տեղադրվել է Չինաստանի կառավարության կայքում, փոխանցում է Life-ը։

«Չին-ռուսական համապարփակ ռազմավարական համագործակցությունը հասել է աննախադեպ բարձր մակարդակի»,-ասել է Վանը՝ նշելով, որ Չինաստանը տրամադրված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և նրանց հետ մշտապես փոխադարձ վստահության ամրապնդմանը։

Ավելի վաղ Կրեմլում Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-չինական հարաբերություններն անվանել էր համաշխարհային քաղաքականության կարևորագույն գործոն։

Նույն շարքից