Հասարակություն Բարի օր 

Մարզպետի շքախումբը հարբած է եղել, քարով են հարվածել կոմայի մեջ գտնվող սպային. ակցիա կառավարության մոտ

Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Վայոց ձորի մարզում փոխգնդապետին ծեծի թեմայով:

Հիշեցնենք, որ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին հարվածելու համար ձերբակալվել է մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը:

Ակցիա անող քաղաքացիներից մեկը` Կարեն Հակոբյանը, լրագրողներին հայտնեց, որ մարզպետի շքախումբը հարբած է եղել, սակայն որևէ տեղ դա չի արձանագրվում, դատաբժշկական փորձաքննություն չի եղել այդ մասով:

Բացի կոմայի մեջ գտնվող սպայից, մարմնական վնասվածքներ են ունեցվել նաև այլ սպաներ, սակայն դատաբժիշկը չի արձանագրել դրանք. «Ամենավերջին փաստն այն է, որ բոլորն արձագանքել են միայն դեպքից 4 օր անց: Այսօր նա կռիվ է տալիս կյանքի համար, ապրելու հնարավորությունն ընդամենը 1 տոկոս է»:

Քաղաքացին ասաց, որ ականատեսներ եղել են, ովքեր ուզել են խոսել, սակայն նրանց ահաբեկել են:

Ակցիա անողներն արդար քննություն են պահանջոմ. «Մենք Վայոց ձորի ոստիկանությանը չենք հավատում, կոչ ենք անում ոստիկանությանն ու դատախազությանն անձամբ վերահսկել գործը: Սպան բարձրագույն արժեք է: Հիշեք Հայրապետյան Ռուբոյի դեպքը, երբ մահացավ Վահե Ավետյանը, հիշեք Բուդաղյանի դեպքը: Սա արդեն երրորդ դեպքն է: Չեմ հասկանում, հին բարքերը գալի՞ս են: Եթե մարդիկ ուզում են ինքնահաստատվեն, թող սահման գնան: Մարզպետի գլխավորությամբ նրանցից շատերը չեն էլ ծառայել: Թող գնան սահման ու տեսնեն, թե ինչ է ծառայությունը: Ոչ թե քարով նման բան անեն: Մեկ էլ Սաֆարովն էր նման բան անում»:

Քաղաքացիները պնդում են, որ մարզպետի օգնականը քարով հարվածել է սպայի գլխին:

Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ մարզպետը կոծկում է պատմությունը, իրենք մարզի ոստիկանությանը չեն հավատում, դրա համար արդարություն են պահանջում ոստիկանապետից ու գլխավոր դատախազությունից. «Զինվորականին հիշում ենք միայն պատերազմի ժամանակ, իսկ խաղաղ ժամանակ չենք գնահատում նրանց: Սեղանի շուրջ կենացներ են խմվում զինվորների համար, իսկ հիմա նման բան են անում: Այսօր Մխիթարյանի վիճակը շատ ծանր է: Աստված չանի, եթե նա մահանա, ոնց են պատասխան տալու: Եթե նման բան լինի, ավելի լավ ա անցնեն Նախիջևանի սահման: Այստեղ քաղաքական որևէ բան չկա: Այստեղ մեր հանրության գիտակցության մասին է: Պետք է գիտակցել, որ զինվորականը, սպան բարձրագույն արժեք են: Մենք հենց նրանց շնորհիվ ենք հանգիստ քայլում: Խաչաատրյան Սուրիկի թեման անցավ, Հայրապետյան Ռուբոյի թդման անցավ, չեմ հասկանում հիմա էլ Տրդատ թագավոր է հայտնվել: Թող ժամանակավոր դադարեցնեն նրա լիազորությունները, որ չխոչընդոտի քննությանը»,-ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը:

Նույն շարքից