ՌԻԱ Նովոստին հրապարակել է Միխայել Կրուգի սպանողի անունը:
Գործակալությունը, հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, հայտնում է, որ երգչին գնդակահարել է «Տվերի գայլեր» խմբավորման անդամ Դմիտրի Վեսելովը:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Կրուգը պատահաբար դուրս է եկել Վեսելովի դիմաց` վերջինիս` հանցագործություն կատարելու պահին: