Հասարակություն 

Ադրբեջանը հաստատել է զինվոր կորցնելու փաստը, բայց զերծ չի մնացել պատմություն հորինելուց

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում զինծառայող կորցնելու փաստը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Բաքուն,սակայն, հին սուտ է հորինել` իբր իր զինծառայողը մոլորվել է և զոհվել հայկական կողմից բացված կրակի արդյունքում:

Ադրբեջանական իշխանությունները նաև դիմել են ԿԽՄԿ-ին, որպեսզի իրենց զինվորի դին կարողանան տանել չեզոք գոտուց:

Նույն շարքից