Հասարակություն 

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակտում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Մանվել Վ.-ին, որը մայիսի 30-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 184 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Նույն շարքից