Հայաստան Քաղաքական 

Հայաստանի «տեր-տիրականը» հիմա Տիգրան Ավինյանն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիում Անկախության տոնին նվիրված միջոցառումների մի մասին մասնակցելուց հետո օրվա երկրորդ կեսին մեկնեց ԱՄՆ, ինչի մասին հայտնեց նաև իր ֆեյսբուքյան էջում:

Մինչ այդ Փաշինյանը որոշում էր ստորագրել` վարչապետի պարտականությունները, մինչ իր վերադառնալը, դնելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

«Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա,-ասված որոշման մեջ:

Հայկական պատվիրակության այցն ավարտվելու է սեպտեմբերի 26-ին:

Նույն շարքից