Քաղաքական Միջազգային 

Զելենսկին փոփոխություն է կատարել նախագահին իմփիչմենտ հայտնելու կարգում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է պետության ղեկավարին իմփիչմենտ հայտնելու կարգի մասին օրենքը, որը նախկինում հաստատվել է Վերին ռադայի կողմից: Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով խորհրդարանի պաշտոնական կայքէջին։

Ըստ փաստաթղթի, Ռադան կարող է նախագահին հեռացնել պաշտոնից միայն այն դեպքում, եթե նա կատարել է պետական դավաճանություն կամ այլ հանցագործություն: Այս դեպքում իմփիչմենտի վերաբերյալ գրավոր ներկայացումը պետք է ստորագրեն խորհրդարանականների մեծ մասը: Դրանից հետո պետք է ստեղծվի ժամանակավոր քննչական հանձնաժողով, որը լիազորված է հետաքննել նախագահի պետական դավաճանությունը կամ այլ հանցագործությունները:

Օրենքն ուժի մեջ կմտնի փաստաթուղթը պաշտոնական մամուլում հրապարակվելուց հետո:

Նույն շարքից