ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հայտարարություն է տարածել` պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը վերջինս արել էր ԱՄՆ-ում:
Մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մեկնաբանելով Վանեցյանի հայտարարությունը, նշեց, որ Հայաստանում հատկապես վերջին փոփոխություններից հետո պաշտոններ զզբաղեցնելը, պաշտոններ փոխելը, ազատվելը պետք է բնականոն երևույթ լինի. «Այն աղմուկը, որը հիմա կա Վանեցյանի ազատման մասով տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում»:
Ինչ վերաբերում է Վանեցյանի վերջին հայտարարության այն հատվածին, որում վերջինս խոսում է իր հնարավոր խոսելու մասին, Մակունցը նշել է, որ ՀՀ-ում կառավարությունն ու իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն. «Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, Վանեցյանը պետք է հրապարակի այն»: