Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է ԱԱԾ պաշտոնական կայքէջից նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության անհետացման մասին: Նա մասնավորապես նշել է, որ չի տեսել, թե ինչ է զետեղված եղել կայքում. «Ես չգիտեմ, թե ինչ տեքստի մասին է խոսքը, թույլ տվեք չմեկնաբանել»:
Դիտարկման, որ խոսքը վերաբերում է Վանեցյանի հրաժարականի տեքստին, Մակունցը պատասխանել է, թե հասկանում է ինչ տեքստի մասին է խոսքը. «Ես չգիտեմ, թե ինչպիսին է եղել պաշտոնական տեքստը, տարբերվում է արդյո՞ք այն հանրային տեքստից: Հետևաբար չեմ կարող ասել պատճառների մասին, թե ով է հեռացրել և ինչու»:
Հարցին, թե որքանով է ինքը հնարավոր համարում Վանեցյանի՝ քաղաքական դաշտ մտնելը, Մակունցն առաջարկել է հավելյալ մեկնաբանություններ չանել: