Հասարակություն 

Հորդանանի թագուհին հանրությանը ներկայացել է «հայկական» զգեստով

Լիբանանցի ծագումով հայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ երկրորդի կնոջ` թագուհի Ռանիայի լուսանկարը, ով կրում է իր ապրանքանիշով զգեստ։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

«Արքայական ընտանիքի անդամները տարբերվում են աստղերից: Արքայական ընտանիքն ունի իր հմայքը»,-ֆեյսբուքյան իր էջում լուսանկարին կից գրել է դիզայները։

Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է 1986 թվականին Բեյրութում: 18 տարեկանում ընդունվել է հեղինակավոր «Esmod Beirut» հաստատություն, որտեղ ուսումնասիրել է դիզայնի և արվեստի հիմունքները: Ավարտելուց հետո երիտասարդ և տաղանդավոր մասնագետին աշխատանքի է ընդունել աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբը։

Նույն շարքից