Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամբողջ աշխարհի համար քաղցկեղը մարտահրավեր է։ Այս մասին վերջինս ասել է Կրեմլի կայքում հրապարակված Ուռուցքաբանության և ճառագայթաբանության երկրորդ միջազգային ֆորումի մասնակիցներին և հյուրերին ուղղված ուղերձում, փոխանցում է Լենտան:
Նրա խոսքերով, այդ մարտահրավերին պատասխանելու համար՝ կապված լուրջ և վտանգավոր հիվանդությունների տարածման հետ, անհրաժեշտ է հասնել իրական առաջխաղացման:
«Ռուսաստանը բաց է այդպիսի գործընկերության համար։ Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ քաղցկեղի կանխարգելման, հիվանդության վաղ հայտնաբերման և դրա արդյունավետ բուժման առաջադեմ համակարգ կառուցելը, որը բխում է հիվանդի շահերից, առանցքային ուղղություն է Ռուսաստանի առողջապահության զարգացման գործում»,-ասել է Պուտինը:
Ֆորումը տեղի է ունենում Մոսկվայում սեպտեմբերի 23-27-ը: