Քաղաքական Միջազգային 

Մադուրոն նշել է, թե որ դեպքում երկխոսություն կլինի Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հնարավոր է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների անցկացումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի ղեկավարը նշել է, որ երկխոսությունը կարող է տեղի ունենալ, եթե Թրամփը որոշում կայացնի շտկել Վենեսուելայի դեմ պատերազմ սկսելու սխալ քաղաքականությունը, որը նախաձեռնել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Միևնույն ժամանակ, Մադուրոն կարծում է, որ ամերիկյան նախկին առաջնորդին ներքաշել են «աղետալի քաղաքականության մեջ»:

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Մադուրոն առաջիկայում կայցելի Ռուսաստան:

Նույն շարքից