Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի որդին իր զորամասում պատմության մեջ է ընկել, նրան ծեծի են ենթարկել

«Հրապարակ»-ը գրում է.

«Արցախի մեր աղբյուրը ուշագրավ լուր հաղորդեց մեզ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել։ Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին։

Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն։ Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եւ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել։ Մեզ ասացին, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում»։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից