Հասարակություն 

Վլադիմիր Պոզները հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա Ռուսաստանից

Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ կհեռանա Ռուսաստանից, եթե կորցնի հավատը երկրում ժողովրդավարության նկատմամբ: Այս մասին հայտնում է Լենտան։

Հարցին` արդյո՞ք նա հնարավոր է համարում խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը Ռուսաստանում, Պոզներն ասել է, որ դա սադրիչ հարց է` այնուամենայնիվ ընդգծելով, որ սադրիչ են անվանում տհաճ հարցերը, սակայն վերոնշյալ հարցն իրեն դուր է գալիս․ «Գիտե՞ք, եթե չհավատայի, կգնայի»,-ասել է Պոզները՝ նշելով, որ ռուսներն այնքան էլ ժողովրդավար չեն, քանի որ հաճախ անհանդուրժողականություն են դրսևորում իրենցից տարբերվող մարդկանց նկատմամբ․ «Մենք ունենք ավտորիտար երկիր»,-եզրափակել է հաղորդավարը՝ պնդելով, որ պաշտոնապես երկիրը համարվում է ժողովրդավար։

Նույն շարքից