Քաղաքական Միջազգային 

Աշխարհը, ցավոք, չի դարձել ավելի անվտանգ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խզումից հետո Հանրապետության առջև նոր սպառնալիքներ են առաջացել։ Այս մասն հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բանն այն է, որ գտնվելով այս կաթսայում, թեժ քաղաքական կետում` մենք չենք կարող ուշադրություն չդարձնել մեր անվտանգության ապահովմանը: Աշխարհը, ցավոք, չի դարձել ավելի անվտանգ: Մենք դա տեսնում ենք, և իհարկե, մենք պետք է որոշակի միջոցներ ձեռնարկենք»,-ասել է նա:

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը կտրականապես դեմ է Եվրոպայում հրթիռային զենքի տեղակայմանը:

Նույն շարքից