Հասարակություն 

Վաճառքի է հանվել Ուսամա բեն Լադենի տեսքով տիկնիկ

Ստավրոպոլի խանութներից մեկում վաճառքի է հանվել Ուսամա բեն Լադենի տեսքով տիկնիկ։ Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով Ինտերֆաքս-ին։

Նշվում է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվ քննարկվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի տեսքով տիկնիկի լուսանկարը: Տեղի բնակիչները հույս են հայտնել, որ իրավապահ մարմիններն առաջիկայում կզբաղվեն դրանով։

Միևնույն ժաանակ խանութի աշխատակիցները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ․ «Այս առիթով մենք ոչ մի մեկնաբանություն չենք տալիս, դա մեր դիրքորոշումն է»,-ասել են նրանք։

Նույն շարքից