Տեսանյութեր Հասարակություն 

Շերեմետևո օդանավակայանում ճապրուկը «փախուստի է դիմել» /Տեսանյութ/

Շերեմետևո օդանավակայանում ճամպրուկը «փախուստի է դիմել»: Օդանավակայանի աշխատակիցների կողմից տեսանկարահանած հոլովակում երևում է, թե ինչպես է քամուց քշված ճապրուկը պտտվում օդում։ Այս մասին հայտնում է Life-ը։

Օդանավակայանի աշխատակիցները վստահեցրել են, որ «փախուստի դիմած» ճամպրուկը ուղևորներից որևէ մեկին չի պատկանել․ «Կան որոշակի չափանիշներ: Ճամպրուկը, ըստ երևույթին, բավականին թեթև է եղել, դրա համար էլ քամին այն օդ էր բարձրացրել: Եվ այսպիսի ճամպրուկներն ավելի հաճախ պատկանում են անձնակազմի անդամներից որևէ մեկին»,-ասել են օդանավակայանի ներկայացուցիչները՝ հավելելով, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Նույն շարքից