Ռուբեն մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Լուսավոր Հայաստանի այսպիսի վարքագծի պարագայում ավելի ցայտուն են երևում հապճեպ իրականացված խորհրդարանական ընտրությունների առաջացրած խնդիրները: Ի սկզբանե էլ պարզ էր, որ այսպես իրականացված ընտրությունները չեն արտացոլելու քաղաքական ուժերի ամբողջ ներկապնակը և չեն արտացոլելու նաև դրանց իրական հավասարակշռությունը: Առաջինը՝ ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ «Իմ քայլը» դաշինքն ունի նույնքան հանրային վստահություն, որքան ընդամենը 10 ամիս առաջ էր՝ ընտրությունների ժամանակ: Երկրորդ՝ ես առհասարակ չեմ պատկերացնում, թե որն է «Լուսավոր Հայաստանի» ինքնուրույն ընտրազանգվածը՝ այն պարագայում, երբ նրանք ըստ էության շատ անթաքույց ստանձնել են «Իմ քայլը» խմբակցության հակասահմանադրական և հակաիրավական մոտեցումները սպասարկելու, նրանց նկատմամբ եղած վերահսկողական մեխանիզմները վերացնելու գործառույթ»։