Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանում ապրել նշանակում է հենց Հայաստանում ապրել, այլ ոչ թե՝ Հայաստանով ապրել։
Գրեթե ծայրից ծայր չափչփել եմ Արևմտյան Հայաստանը և հանգել մի «պարադոքսալ» եզրակացության՝ Վանը, որքան էլ ցավալի հնչի, արդի վիճակում Հայաստան չէ, թեկուզ հենց այս գրառման մեջ ես այն կոչում եմ Հայաստան, բայց այն գոյություն չունեցող Քրդստան է, գոյություն ունեցող Թուրքիա է, կեղծ Արևելյան Անատոլիա է, չգիտեմ ի՞նչ է, սակայն այլևս կամ դեռևս Հայաստան չէ, որովհետև Վանով ապրող միգուցե հազարավոր հայեր կան, բայց Վանում ապրող գեթ մեկ հայ չկա։
Հենց Հայաստանում ապրելն է Հայաստանը դարձնում Հայաստան, այլ ոչ թե՝ Հայաստանով ապրելը»։