Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել:

Ըստ մեր աղբյուրների, նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները, ինչպես նաև հրահանգել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամներին՝ գտնել իրավական միջոցներ ու հասնել նրան, որ Արթուր Վանեցյանն այլևս չլինի ՀՖՖ նախագահ։

Փաշինյանին հատկապես անհանգստացնում է այն, որ մեր ազգային հավաքականը մեծ շանսեր ունի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին հաղթելու, ըստ այդմ, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու և ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, ինչը, բնականաբար, կհանգեցնի Վանեցյանի առանց այն էլ բարձր վարկանիշի էլ ավելի բարձրացմանը։

Ստեղծված կացությունը հաղթահարելու նպատակով Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, գործարարների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա որոշակի կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից